211652_close_icon

Ինչ վիճակում է 2 տարի առաջ Ադրբեջանում հայտնված եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված ռազմագերի Արսեն Բաղդասարյանը եւ ինչ են Հայաստանից փոխանցել նրան

views-count11760 դիտում article-date 12:56 26-02-2016
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նաեւ նշեց, որ Արսենի հետ փոխանակվել են ընտանեկան բնույթի տեղեկություններով: Սակայն առողջական վիճակի մասին հարցին ինֆորմացիա չփոխանցեց՝ նշելով, որ նման հարցերը քննարկում են իշխանությունների պատասխանատու ներկայացուցիչների հետ: «Թեեւ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է եւ այցելության նպատակը նաեւ նրա առողջական վիճակին ծանոթանալն է»,- ավելացրեց Զ. Ամատունին: Հիշեցնենք, որ ռազմագերի Արսենը 2014թ. դեկտեմբերի 26-ին է հատել շփման գիծը։ Նրան ադրբեջանական իշխանությունները դատապարտել են 15 տարվա ազատազրկման։

Նմանատիպ նյութեր