4239 դիտում
23:38 22-03-2019
Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին, նրան ներկայացրել որդու պատմությունը
Մարտի 22-ին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանն այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին:
Այս մասին հայտնում են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից:
Ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Ա. Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահպանման վայրի պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ:
Զրույցի ընթացքում Կ. Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:
Կարեն Ղազարյանի հայրը Է. Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։
Նմանատիպ նյութեր
2765 դիտում
15:56 07-02-2014
15 տարվա ազատազրկման դատապարտված Լեդի Հակոբի քրոջ որդու փաստաբանը պահանջով դիմել է արդարադատության խորհրդին
Այս բաժնից
2437 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է
1324 դիտում
10:59 22-01-2025
Մինչև 300,000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ (տեսանյութ)