270623 դիտում
18:33 26-02-2016
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. BMW-ն բախվել է ծառին. 2 եղբայրներ մահացել են, կա 2 ծայրահեղ ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW մակնիշի 10 ՏՏ 022 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարուխան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչներ., 36-ամյա Արման Ներսիկի Ներսիսյանը և 26-ամյա Գեղամ Տիգրանի Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ նույն գյուղի բնակիչներ, 25-ամյա Նվեր Դավիթի Գափոյանը և 24-ամյա Համլետ Դավիթի Գափոյանը մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը և Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Երևանից ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ` մարզային քննչական վարչության պետ Արտավազգ Ղազարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Հովհաննիսյանի որոշմամբ, ով ղեկավարում է քննչական աշխատանքները դեպքի վայրում, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները հարազատ եղբայրներ են, վիրավորներից մեկն էլ նրանց փեսան է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի 27 շենքի բնակիչ, 38-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանի անվամբ:
Նշված BMW ավտոմեքենան մի քանի օր առաջ փոխանակվել է Hummer մակնիշի ավտոմեքենայով ու նրանք դեռևս անվանափոխություն չեն կատարել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
455980 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
Այս բաժնից
16693 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ