211652_close_icon
views-count1627 դիտում article-date 13:16 27-02-2016

Սիրիայի հրադադարը լավագույն հնարավորությունն է՝ վերջ դնելու բռնություններին. Բան Կի Մուն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված՝ Սիրիայում հրադադար հաստատելու վերաբերյալ բանաձևը լավագույն հնարավորությունն է, որպեսզի նվազագույնի հասցվեն բռնությունները, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, հայտնում է BBC-ն: Վերջինիս տարածած հայտարարության մեջ ասված է. «»Այդ բանաձևի ամբողջական իրագործումը, ներառյալ անխոչընդոտելի և մշտական հումանիտար մատակարարումները, մեր լավագույն հնարավորությունն է՝ կրճատելու Սիրիայում դաժան բռնությունները»: Նա նաև նշել է, որ ներկա պահին կարևոր են ոչ թե բանաձևի խոսքերը, այլ այն, թե կփոխվի՞ իրավւճակը

Նմանատիպ նյութեր