18467 դիտում
11:23 27-02-2016
Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով, իսկ նրանք էլ, երևի, հասկացան, որ «բաժանորդն անհասանելի է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 47 տրանսպորտային միջոց, որոնցից 44-ի վարորդները եղել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խախտման համար բոլոր վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության և կտուգանվեն 150-350 հազար դրամի չափով:
ՃՈ ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գոմարտակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները և որ, ամենակարևորն է, առաջինը մտածեն իրենց անվտանգության մասին, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, անկախ վարած տրանսպորտային միջոցի մակնիշից, օրինախախտ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի ավտոմեքենաների վարորդներ փորձում էին անգամ գիշերային այդ ուշ ժամին հեռախոսով համոզել ՃՈ աշխատակիցներին, որպեսզի պատասխանեն իրենց՝ ինչ-որ մարդկանց հեռախոսազանգերին, սակայն երկար-բարակ խոսելուց հետո հասկացան, որ նման դեպքերում «ՃՈ աշխատակից-խմած վարորդի հովանավոր հեռախոսակապը միշտ դառնում է անհասանելի»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16705 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ