211652_close_icon
views-count2322 դիտում article-date 18:53 27-02-2016

Բադերը նույնպես ունեն ջրաշխարհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարզվում է, որ բադիկները նույնպես ունեն ջրաշխարհ ու սեփական լողավազան: Նրանք զվարճանում են փոքրիկ երեխաների նման: Բադերը բնադրում են գետնին, խոտերի մեջ, իսկ որոշ տեսակներ (օրինակ՝ մշկաբադը և գունագեղ մանդարինը)՝ ծառերի փչակներում, թփերի վրա, դնում են 5–12 ձու, թուխս նստում գարնան վերջին և ամռան սկզբին։ Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներով, թրթուրներով, խխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով։ Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր