211652_close_icon
views-count1553 դիտում article-date 11:39 29-02-2016

Չինաստանում անհայտ անձը դանակահարել է 7 դպրոցականի

Չինաստանի Խայկոու քաղաքում դանակով զինված անհայտ անձը դպրոցի բակում հարձակվել է դպրոցականների վրա` տարբեր աստիճանի վնասվածքներ պատճառելով վերջիններիս: Այս մասին հայտնում է RBC-ն: Այս պահին դպրոցականներից 7-ը հոսպիտալացվել են վնասվածներով, նրանցից 1-ը` 8-ամյա աղջիկը, կոկորդի վնասվածք է ստացել և գտնվում է ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ինչպես փոխանցել են ականատեսները, 30-40 տարեկան տղամարդը դանակահարել է երեխաներին և փախուստի դիմել: Ոստիկանությունը տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Նմանատիպ նյութեր