7249 դիտում
16:28 29-02-2016
Մարտի 1-ից կմեկնարկեն ծառերի գարնանային էտի աշխատանքները. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել՝ կապված ծառերի գարնանային էտի աշխատանքների հետ. «Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության վերահսկողությամբ մայրաքաղաքում մարտի 1-ից մեկնարկելու են ծառերի գարնանային էտի աշխատանքները:
Վստահեցնում ենք, որ աշխատանքների նկատմամբ սահմանված է խիստ վերահսկողություն, և ողջ գործընթացն իրականացվելու է ագրոկանոններին համապատասխան:
Հիշեցնենք, որ ծառերի գարնանային էտի նպատակը ծառերի կենսունակության մեծացումն է, իսկ խորը էտը կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող ծառերի նկատմամբ: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում:
Նշենք նաև, որ խորը էտի կենթարկվեն հիմնականում թեղիները, որոնք կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը: Թեղիները քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում, իրենց տեսակով բավականին շուտ են հիվանդանում, հետևաբար անհրաժեշտ է կամ մեծ քանակով քիմիական բուժանյութեր օգտագործել, կամ դրանք խորը էտի ենթարկել, քանի որ առանձին դեպքերում հիվանդ թեղիներից միջատները հայտնվում են մարդկանց բնակարաններում: Վստահեցնում ենք, որ գարնային էտը Երևան քաղաքի ծառերի կյանքը զգալիորեն կերկարացնի:
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում թե՛ բնակիչները, թե՛ լրագրողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն»:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
14:27 04-03-2016
Մայրաքաղաքում մեկնարկել են ծառերի էտի գարնանային աշխատանքները
1299 դիտում
17:28 15-03-2016
Ծառերի էտի և ձևավորման գարնանային աշխատանքները շարունակվում են
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան