1245 դիտում
17:28 15-03-2016
Ծառերի էտի և ձևավորման գարնանային աշխատանքները շարունակվում են
Մայրաքաղաքում շարունակվում են մարտի մեկից մեկնարկած ծառերի էտի և ձևավորման գարնանային աշխատանքները:
Գործընթացն իրականացնում են 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունները և մասնագիտացված մեկ կազմակերպություն: Ծառերի էտը ներկայում ընթանում է ինչպես փողոցների հարակից հատվածներում, այնպես էլ բակային տարածքներում: Զուգահեռաբար կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում:
Աշխատանքներն ընթանում են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների համապատասխան մասնագետների վերահսկողությամբ։Ծառերի էտի և ձևավորման աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը։Այդ ընթացքում նախատեսվում է ձևավորել շուրջ 15 000 ծառ, որից 7000-ն արդեն էտվել է:
Նմանատիպ նյութեր
7195 դիտում
16:28 29-02-2016
Մարտի 1-ից կմեկնարկեն ծառերի գարնանային էտի աշխատանքները. Երևանի քաղաքապետարան
964 դիտում
14:27 04-03-2016
Մայրաքաղաքում մեկնարկել են ծառերի էտի գարնանային աշխատանքները
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը