211652_close_icon
views-count1482 դիտում article-date 10:01 01-03-2016

Հայաստանի տնտեսությունը նստում Է «հանքարդյունաբերության ասեղին». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մտավախությունները, թե Հայաստանի տնտեսությունը նստում Է «հանքարդյունաբերության ասեղին», շատ ավելի սուր են, քան կարելի Էր սպասել։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ հանքարդյունաբերության ոլորտում այս տարվա հունվարին արձանագրվել Է 76 տոկոս աճ այն դեպքում, երբ մշակող արդյունաբերությունում 6.3 տոկոս անկում Է եղել։ Ընդ որում, մշակող արդյունաբերության ամենից «ծանրակշիռ» ճյուղում՝ սննդի արդյունաբերությունում արձանագրվել Է ավելի քան 8 տոկոս նվազում։ Եվ ահա հիմնականում հենց հանքարդյունաբերության ոլորտում արձանագրված 76 տոկոս աճի շնորհիվ Է, որ ամբողջ արդյունաբերությունում ստացվել Է 15.7 տոկոս աճ։ Նշենք, որ միայն պղնձի խտանյութի արտադրությունը աճել Է 85 տոկոսով»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր