211652_close_icon
views-count19738 դիտում article-date 15:03 01-03-2016

23-ամյա վարորդը Lexus-ով Պռոշյան գյուղում բախվել է գովազդային սյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում: Lexus մակնիշի 98 AD 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 23-ամյա Տիգրան Ղարիբյանը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային սյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ վերջինիս կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր