27335 դիտում
12:43 09-07-2023
Ավտովթար Պռոշյան գյուղում․ բախվել են Mercedes-ն ու Niva-ն, Niva-ն էլ բախվել է երկաթե գովազդային սյանը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 1-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Պռոշյան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել էին Mercedes և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինը բախվել է նաև գովազդային երկաթե սյանը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, ովքեր տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել էին հիվանդանոցում մնալուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+