211652_close_icon
views-count15024 դիտում article-date 10:51 30-03-2017

Ոչ ոք չի՜ մոռացվի և ոչինչ չի՜ մոռացվի. հերոսացած հայորդու եղբայրը փառքի անկյուններ է կառուցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոման Ռաֆիկի Բալայանը ՀՀ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության արցախյան կառույցի ղեկավարն է և Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին աջակցող ՂՊՎ «Դուք մենակ չեք» ծրագրի Արցախյան միջոցառումների համակարգողը: Սակայն նա նույնպես Ապրիլյան պատերազմի հերոս նահատակներից մեկի ընտանիքից է՝ հետախույզ Ազնավուր Բալայանի հարազատ եղբայրը: Արցախում նա նախ և առաջ հայտնի է իր սեփական նախաձեռնություններով՝ կրթօջախներում և հասարակական վայրերում Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված անկյուններ է պատրաստում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ամեն ինչ սկսեց իր սեփական եղբոր սխրանքը հավերժացնող անկյունը կառուցելիս, երբ հասկացավ, որ «ջոկողություն» դնելը ճիշտ չէ և ուխտեց փառքի անկյուններ պատրաստել նաև մյուս բոլոր զոհերի հիշատակի համար: Այսօր նա արդեն մտածում է նաև 90-ական թվականների ընթացքում զոհված ազատամարտիկներին չանտեսելու և նրանց համար ևս փառքի անկյուններ հիմնելու մասին, սակայն ցավում է, որ իր նման մտածող և գործող հայորդիները շատ չեն, քանզի գիտի՝ իրականացվելիք աշխատանքը, որը ցանկալի կլինի, որ արվի մինչև վերջ, վեր է մեկ մարդու ուժերից: Մարտի 29-ին Ռ. Բալայանը եղավ Ապրիլյան պատերազմի հերոս նապահակներից Հայկ Գրիգորյանի հայրենի՝ Գիշի գյուղի դպրոցում և տնօրինության հետ ևս մեկ փառքի անկյուն հիմնելու մասին պայմանավորվածություն ձեռք բերեց: Այնուհետև նա այցելեց Գիշիի Հայրենական պատերազմում զոհվածների հուշահամալիր, որտեղ գյուղացիկները նշեցին, որ ցանկանում են կառուցել նաև Ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձան: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր