211652_close_icon
views-count54710 դիտում article-date 17:23 01-03-2016

Պատգամավորը «գաի» գծով փոխել է իր «պահապան հրեշտակին»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` վերջին ամիսներին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկել Ազգային ժողովի պատգամավոր, «Քլոս» մականվամբ Աշոտ Արսենյանի ընտանիքի անդամներին: Անգամ նրա տղայի ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Նախկինում պատգամավորի մերձավորները անընդհատ կատարում էին երթևեկության կանոնների խախտում, սակայն ամեն անգամ շնորհիվ Երևանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանի` նրանք չէին տուգանվում, քանի որ պատգամավորի մերձավորներին օգնության էր հասնում «պահապան հրեշտակը»` նույն ինքը` Երևանի ՃՈ նախկին պետը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` պատգամավորը փորձում է 6-րդ վաշտի աշխատակիցների կողմից իր մերձավորների խախտումները չարձանագրելու հարցով օգնության դիմել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, երբ զգացել է, որ «պահապան հրեշտակը» էլ չի փորձում օգնության զանգեր անել ՃՈ աշխատակիցներին, քանի որ նրա զանգերը հիմնականում դառնում են անհասանելի: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր