1369 դիտում
19:50 01-03-2016
‹‹Դարձիր իմ արևը›› ծրագիրը կօգնի օնկոլոգիական խնդիրներ ունեցող երեխաներին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը մարտի 1-ին կազմակերպել էին ‹‹Դարձիր իմ արևը›› բարեգործական միջոցառումը, որը նպատակ ունի օգնել օնկոլոգիական պրոբլեմներ ունեցող երեխաներին։ Մասնակցում էին առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, նրանց բուժող բժիշկները, հյուրեր։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց բեմադրություն, որի մեջ ընդգրկված էին ուսանողներ, բուժվող երեխաներ, Երևանի
պետական բժշկական համալսարանի ակադեմիական երգչախումբը։
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի ‹‹Մշակույթ և ազատ ժամանց›› հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվել է հանգանակություն, և հավաքված գումարը կհատկացվի ‹‹Նվիրիր կյանք›› հիմնադրամի շահառուներին։ Նա նաև նկատեց, որ բարեգործական միջոցառումներ բժշկական համալսարանում կազմակերպվում են պարբերաբար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ Երիտասարդական հիմնադրամը կյանքի է կոչում բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնց նպատակը տարբեր կարիքներ ւնեցող մարդկանց կողքին կանգնելն է։ Ըստ նրա՝ հիմնադրամի ծրագրերի մոտ 50 տոկոսը սոցիալական բնույթի են։ Կարեն Ավագյանը հատկապես առանձնացրեց այն փաստը, որ այդ ծրագրերն իրականացվում են ուսանողների միջոցով, քանի որ իրենց նպատակն է երիտասարդության շրջանում սերմանել բարեգործության, օգնելու, լավ գործ անելու մշակույթը։ Բացի այդ, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց պետք է հիշել ոչ միայն օրացուցային օրերին, այլև ամբողջ տարին։
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կան բազմաթիվ երեխաներ, ովքեր բուժվել և պրակտիկորեն առողջ են. ‹‹Այսօր ունենք լեյկեմիայով հիվանդ ավելի քան 500 երեխաներ, ովքեր առողջացել են, և նրանց թիվը տարեցտարի ավելանում է››։
8-ամյա Արփինեն, որ խաղում էր ներկայացման մեջ, ասում է՝ շատ ուրախ է հանդես գալ այս մեծ բեմում, ու կուզենար, որ շատ շուտ՝ մեկ օրում, բուժվեր։ Բուժվող տղաներից մեկն էլ, որ նպատակ ունի դաշնակահար դառնալ, ասում է, որ ցանկանում է միշտ մաժորային երաժշտություն հնչեցնել ու մարդկանց պարգևել լուսավոր տրամադրություն։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև տեսանյութ, որը ներկայացնում էր մի շարք բժիշկների ձեռք բերած փորձը և անցած ճանապարհն օնկոհեմատոլոգիական բնագավառում։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2286 դիտում
14:43 29-09-2014
Իրանում մեծանում է օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների թիվը
1463 դիտում
09:20 27-05-2016
Առաջարկվել է «Արի տուն» ծրագիրը վերանվանել «եկուր» կամ «դարձիր» տուն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված