211652_close_icon
views-count22730 դիտում article-date 19:43 01-03-2016

Դավթաշենի 5-րդ փողոցի բնակիչները տարուց ավելի է ահը սրտներում են երեխաներին դպրոց ճանապարհում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դավթաշենի 5-րդ փողոցի բնակիչները տարուց ավելի է ահը սրտներում են երեխաներին դպրոց ճանապարհում ու նրանց վերադարձին սպասում: Փողոցում էլ խաղալու համար հատուկ տարածք է առանձնացված, մեծերից մեկն էլ պարտադիր վերահսկում է, որ արգելված տարածքին` էլեկտրական սյուներին չմոտենան: Հիմքից թուլացած ու կիսաթեքված սյուները բնակիչների մտահոգության ու անհանգստության պատճառ է դարձել: Ասում են, մինչեւ վերջերս սյուններից մեկը հարեւանությամբ գտնվող ծառին էին կապել, բայց ծառը չի դիմացել, արմատից պոկվել է: Էլեկտրական սյունն էլ գազի խողովակին է հենվել: Կիսաթեք ու փլուզման եզրին գտնվող սյուների մասին բնակիչները մեկ անգամ չէ, որ էլեկտրական ցանցերին տեղեկացրել են: Ասում են, պետք չէ մասնագետ լինել վտանգը հասկանալու համար: Բարեբախտաբար, էլեկտրական սյուներն այս փողոցում դժբախտության պատճառ չդարձան: Բնակիչներն այսօրվանից հանգիստ շունչ են քաշում: Նրանց ահազանգից հետո խնդրի մասին տեղեկացվել է նաեւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ում կարգադրությամբ այսօր օպերատիվորեն ժամանել են վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցները` էլեկտրական ցանցի ներկայացուցիչների հետ միասին հատուկ վերամբարձ կռունկի միջոցով սյուներն ուղղել են և ամրացրել: Բայց սա ժամանակավոր լուծում է, երկաթե սյուներն առաջիկայում կփոխարինվեն բետոնե սյուներով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր