33653 դիտում
18:50 18-10-2021
Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում մեկ ամսից ավելի է, ծնողները երեխաներին մանկապարտեզ ու դպրոց են տանում ահը սրտներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ սեպտեմբերի 1-ից սկսած իրենք հայտնվել են անելանելի վիճակում:
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ինչ-որ կազմակերպություն մրցությով (տենդեր) շահել է, ինչի արդյունքում գյուղի Երևանյան փողոցում սկսվեցին նոր կոյուղատարերի տեղադրման աշխատանքներ:
Սեպտեմբերի 1-ից սկսվեցին այդ աշխատանքները: Ողջ գյուղով ուրախացել էինք, որ վերջապես գյուղը կունենա կանոնավոր կոյուղատարեր:
Տրակտորիստն ու բանվորները թասիբով լծվել էին աշխատանքների կատարմանը, պարտաճանաչ կատարում էին իրենց աշխատանքը:
Արդեն մեկ ամիս է, էդ մարդկանց կատարած աշխատանքի դիմաց տենդեր շահող ընկերությունը աշխատավարձ չի տվել ու մարդիկ հայտնվել են «քցվածի» դերում:
Հիմա գյուղի Երևանյան փողոցը դարձել է մի իսկական պատուհաս: Հսկայական փոսերը լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում, իսկ ուժեղ քամու ժամանակ էլ փոշին լցվում է մարդկանց տները:
Մի քանի անգամ դիմել ենք Կոտայքի մարզպետարան, սակայն արժանացել ենք արհամարհանքի: Մարզպետարանի ոչ մի չինովնիկ չի բարեհաճում գոնե մի անգամ այցելեն այստեղ ու տեսնեն, թե ինչ բարձիթողի վիճակ է տիրում:
Այս ճանապարհով երեխաներին ամեն առավոտ մանկապարտեզ ու դպրոց են ուղեկցում 200-ից ավելի տների բնակիչներ:
Նույնիսկ մի քանի դեպքեր են եղել, երբ մարդ է վատացել, իսկ շտապօգնության բժիշկները, որ օպերատիվ էկել են գյուղ էդ անտեր փորած հատվածով 30-40 րոպե է տևել մինչև հասել են կանչի վայր:
Ասում են՝ տենդեր շահողի անունը Արթուր է, նույնիսկ չգիտենք էլ ինչ կազմակերպություն է, ովքեր են: Եթե նախկինում նման աշխատանքներ էին կատարվում, ապա այդ կազմակերպությունը ցուցանակներ էր տեղադրում, որի վրա գրված էր լինում՝ երբ են սկսվել շինարարական աշխատանքները և երբ են ավարտվելու:
Շինարարական աշխատանքների ժամանակ էլ տեղադրվում էին նախազգուշացնող ցուցանակներ, գիշերային ժամերի համար էլ լուսավորության հատուկ սարքեր:
Բայց էստեղ լրիվ աջափսանդալային վիճակ է:
Ուզում ենք հավատալ, որ գոնե հիմա Կոտայքի մարզպետարանը հետամուտ կլինի և խնդիրը կարճ ժամանակում կլուծեն, հակառակ դեպքում՝ հեսա որ անձրևն ու ձյունը սկսվի, ավելի է բարդանալու վիճակը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16780 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ