211652_close_icon
views-count5110 դիտում article-date 21:21 01-03-2016

Երեւանում ավարտվեց ընդդիմադիր 6 ուժերի համատեղ հավաք-երթը՝ ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի անմեղ զոհերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախապես համատեղ հավաք-երթի մասին հայտարարել էին ՀԱԿ-ը, «Նոր Հայաստանն» ու ՀԺԿ-ն, սակայն ավելի ուշ համատեղ հայտարարությամբ նրանց են միացել նաեւ Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորումը», Աշոտ Մանուչարյանի «Հայաստան» նախաձեռնությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ղեկավար անդամ է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանները հարգում են Մարտի 1-ի զոհերի հիշատակը, այդ պատճառով էլ ծաղիկները ձեռքին էին հսկում ընդդիմադիր ուժերի երթը՝ դեպի Մյասնիկյանի արձան: «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելով են ոստիկանները ծաղիկներ դրել Մյասնիկյանի արձանի մոտ: Բոլորիս պարտականությունն է հարգել, բոլորիս վիշտն է»,- ասաց փոխոստիկանապետը: Միասնական հավաք-երթի կարգախոսն է «Ընդդեմ պետական ահաբեկչության»: Երթը հսկում են ոստիկաններ, որոնք մեխակներ ունեն ձեռքներին: Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 280+
280+

Նմանատիպ նյութեր