Վանաձորցիները ջահերով երթ են կազմակերպել՝ ի հիշատակ 1915թ.-ի անմեղ զոհերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձորցիներն այսօր՝ ապրիլի 23-ին, ջահերով երթ են իրականացրել՝ ի հիշատակ 1915թ.-ի ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի:
Երթն այս տարի կազմակերպվել է Հայ հեղափոխական դաշնակցության Վանաձորի կառույցի կողմից: Երթի ընթացքում մեքենան գետնին քարշ տալով տարել է Թուրքիայի դրոշը:
Ժամը 19:15-ին խորհրդանշական ժամին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու զանգերը ազդարարեցին ջահերով երթի մեկնարկը:
Լոռեցիները ջահերով ու մոմերով, Հայաստանի ու Արցախի դրոշներով, պաստառներով քայլել են դեպի Վանաձորի Նահատակած պուրակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու սրբադասված նահատակների հիշատակին:
Երթին մասնակցել է նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նահատակաց պուրակում երթի մասնակիցները այրել են Թուրքիայի դրոշը, այնուհետեւ միասնական աղոթք բարձրացրել առ Աստված:
Քաղաքացիների անվտանգությունն ապահովել են ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի դասակի ծառայողները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ալինա Եգորովայի