211652_close_icon
views-count20619 դիտում article-date 22:35 01-03-2016

Խոշոր ավտովթար Արամուս գյուղի «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ. բախվել են Mercedes-ն ու 08-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Արամուս գյուղի վարչական տարածքում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 21-ամյա Դավիթ Համբարձումյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 58 PP 800 համարանիշի և Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 31-ամյա Առուստամ Միլիտոսյանի վարած Mercedes C180 մակնիշի 34 ZՍ 618 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և իրենք էլ նրանց տեղափոխել են հիվանդանոց: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արմեն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր