211652_close_icon
views-count2245 դիտում article-date 09:44 02-03-2016

Տարածաշրջանի ամենազավեշտական դեսպանը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը մի քանի օր առաջ ինչ-որ առիթով ելույթ է ունեցել ու հայտարարել, թե «ես ընդհանրապես Ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ որպես շատ զավեշտական, շատ անընդունելի, շատ լայնածավալ ու խորացված թեմա»։ «ՉԻ» - Համաձայնվեք՝ լեգենդար ծանրորդին դիվանագիտական պաշտոնում տեսնելը «շատ զավեշտական ու «շատ անընդունելի» է, իսկ ընդհանրապես դեսպանների պաշտոնները որպես փոխհատուցում սրան-նրան նվիրելը՝ «շատ լայնածավալ ու խորացված թեմա»։ Ընդ որում՝ անձամբ Յուրի Վարդանյանն այս խայտառակության համար առանձնապես մեղավոր չէ։ Իրավիճակը նույնքան խայտառակ կլիներ, եթե, ասենք, Էդուարդ Նալբանդյանը կամ Շավարշ Քոչարյանը (մեղա-մեղա) մասնակցեին ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Մի խոսքով՝ ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր