2335 դիտում
10:18 20-09-2016
Տարածաշրջանի ամենամարտունակ գինիներն ու կոնյակներն, արագ արձագանքման կաթնամթերքներն ու ամենագնաց կոշիկները՝ տնտեսության զորահանդեսում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի բացման ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե «սա մեր տնտեսության զորահանդեսն է»։
«ՉԻ» - որոշ տեղեկությունների համաձայն՝ տնտեսության զորահանդեսի ժամանակ ցուցադրել են տարածաշրջանի ամենամարտունակ գինիներն ու կոնյակներն, արագ արձագանքման կաթնամթերքներն ու ամենագնաց կոշիկները, իսկ ահա հայտնի ընկերության արտադրված օղին չի ցուցադրվել՝ որպես Ժնևյան կոնվենցիայով արգելված զինատեսակ։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա մեր տնտեսությունն իսկապես տարածաշրջանում ամենամարտունակն է։ Որովհետև Հայաստանի պայմաններում ինչ-որ բան արտադրելն արդեն իսկ հերոսություն է։ Ըստ երևույթին իշխանությունները հենց տնտեսությունը կոփելու համար էլ ստեղծել են այդ էքստրեմալ պայմանները։ Ճիշտ այնպես, ինչպես բանակի հատուկջոկատայիններին են կոփում՝ ստիպելով զանազան անմարդկային դժվարություններ հաղթահարել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1756 դիտում
17:51 27-01-2017
Տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք. Էդիկ Մինասյան
Այս բաժնից
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»