211652_close_icon
views-count70793 դիտում article-date 12:34 02-03-2016

Ինչո՞ւ է Մաֆիոզ Գագոյի աղջկա Range Rover-ը գարնան առաջին օրով տեղափոխվել «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 1-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Range Rover մակնիշի 68 ՏԼ 774 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն էին ստացել, որ նշված Range Rover-ի վրա տեղադրված համարները հաշվառված է Москвич մակնիշի ավտոմեքենայի վրա: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ զննությամբ նշված ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է Range-ի օրինական՝ 10 OV 007 համարանիշները, որը հաշվառված է Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 28 շենքի բնակչուհի, 67-ամյա Օֆիկ Հրաչի Գրիգորյանի անվամբ, սակայն ավտոմեքենան վարել է Քրիստինա Գագիկի Գրիգորյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ք. Գրիգորյանը հանրությանը հայտնի Մաֆիոզ Գագոյի աղջիկն է: Նշված արարքի համար գարնան առաջին օրով օրինախախտ վարորդուհին ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր