211652_close_icon
views-count1601 դիտում article-date 13:51 02-03-2016

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Ալեքսեյ Սերգեեւը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Էդուարդ Շարմազանովն իր հերթին վերահաստատել է, որ Ազգային ժողովը պատրաստակամ է շարունակելու իր ակտիվ մասնակցությունն ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելության մասնակցությունը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստման եւ իրականացման գործընթացին հետեւելու հարցում: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ԱԺ փոխնախագահին Հայաստանում անցկացված հանրաքվեի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր