211652_close_icon
views-count2383 դիտում article-date 16:55 02-03-2016

ԿԸՀ-ն Արծվիկ Մինասյանի մանդատը փոխանցել է Կարեն Շախմուրադյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօրվա հերթական նիստում հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` փետրվարի 25-ի՝ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Շախմուրադյանին տալու վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ԿԸՀ-ից: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մինչ այդ ասել է, որ ՀՅԴ համամասնական ցուցակի անդամներից որևէ մեկն ինքնաբացարկ չի ներկայացրել, ուստի Արծվիկ Մինասյանի պատգամավորական մանդատը փոխանցվում է ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շախմուրադյանին: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր