211652_close_icon
views-count1315 դիտում article-date 18:14 31-10-2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների դիմում-խնդրանքներին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է տարբեր խնդիրներով և հարցերով նախարարություն դիմած քաղաքացիներին: Ծանոթանալով քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին, լսելով պատասխանատու անձանց դիտարկումները` նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է համապատասխան ոլորտների պատասխանատուներին՝ մանրամասն ուսումնասիրել իրենց իրավասության շրջանակում գտնվող խնդիրները և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների դիմում-խնդրանքներին։ Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում։ Հիշեցնենք, որ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր