1517 դիտում
09:38 04-03-2016
Զորամասը լքած զինծառայող Ազիզ Բաքոյանն ապաքինվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասը լքած ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանը շարունակում է գտնվել Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նրա հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը: Ըստ նրա՝ տղան դեռ ապաքինվում է:
Հիշեցնենք, որ զորամասը լքած ժամկետային զինծառայողը շուրջ 3 օր մնացել էր դրսում, քնել էր անտառում և ցրտահարվել էր: Սակայն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Ա. Բաքոյանի կողմից զորամասը ինքնակամ լքելու դեպքի առթիվ:
Մեզ հետ զրույցում տղայի հարազատները նրա այս քայլի պատճառը համարել էին այն, որ նա առողջական խնդիրներ է ունեցել. «Նրա թևը պարբերաբար դուրս է ընկել: Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն: Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել: Նա էլ ցավից փախել է»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6682 դիտում
16:59 19-04-2017
Անհանգստանալու առիթ չկա՝ անձը դուրս է եկել առանց զենքի. դատախազը՝ զորամասը լքած ռուս զինծառայողի մասին
10864 դիտում
13:33 02-08-2021
Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ
2722 դիտում
15:29 24-02-2014
Ժաննա Ֆրիսկեն ապաքինվում է
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»