211652_close_icon
views-count2353 դիտում article-date 17:00 04-03-2016

Ինչպես պատժվեց Արմենը, ով, դեմ լինելով Հայաստանից մեկնելու ընկերուհու որոշմանը, ծեծել էր նրան, իսկ փաստաթղթերը գցել ջրատարը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մեղադրվում է այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Աբովյան - Ջրաբեր ավտոճանապարհի 3-րդ կիլոմետր հատվածում գտնվող ջրատարի մոտ ընկերուհու՝ Իրա Սամսոնի Խուդիյանի՝ ՀՀ-ից մեկնելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում՝ դիտավորությամբ ձեռքերով 4-5 ապտակ է հասցրել նրա դեմքին և նրա առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք՝ ձախ ստորին կոպի արյունազեղման ձևով, ապա այդ ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ Իրա Խուդիյանի՝ ՀՀ-ից մեկնելը դժվարացնելու նպատակով վերջինիս պաշտոնական փաստաթղթերը՝ ծննդյան վկայականը, անձնագիրը, նույնականացման քարտը, սոցիալական քարտն ու դիպլոմը ջրատարը գցելու միջոցով ոչնչացրել է: Բացի այդ, Ա. Միրզոյանը նույն օրը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող «էդեմ» հյուրանոցային համալիրի թիվ 2 հյուրասենյակում դարձյալ Ի. Խուդիյանի ՀՀ-ից մեկնելու հարցի շուրջ կենցաղային հողի վրա վիճաբանել է Ի. Խուդիյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով 2-3 ապտակ է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Արմեն Միրզոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր