6220 դիտում
17:00 27-06-2016
Արմենը ընկերոջ հետ Աիդայի տանը կերուխումից հետո ի՞նչ նպատակով է նրան հրել-գցել մահճակալին եւ դանակի սպառնալիքով ի՞նչ է պահանջել
Արմեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ծանոթ Դավիթ Կարապետյանի հետ միասին գնացել են Աիդա Մկրտիչյանին պատկանող Երևան քաղաքի բնակարան: Հիշյալ բնակարանում Արմեն Մուրադյանը օգտագործել է ալկոհոլային խմիչք, որից հետո իր հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով Աիդա Մկրտիչյանի հետ առանձնացել է նրա ննջարանում, որտեղ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ. ձեռքով հարվածել է, գցել մահճակալի վրա և որպես զենք օգտագործվող դանակի գործադրման սպառնալիքով պահանջել գումար և ոսկյա զարդեր, սակայն Ա. Մկրտիչյանը հրաժարվել է կատարել Ա. Մուրադյանի պահանջը և հայտնել, որ գումար ու զարդեր չունի: Ա. Մուրադյանը կպչուն ժապավենով կապել է Ա. Մկրտչյանի ձեռքերը, ոտքերը, փակել բերանը, կյանքի և առողջության վտանգավոր բռնություն է գործադրել, տուժողի զգեստապահարանից գտել է դրամապանակը, դրա միջից վերցրել և հափշտակել զգալի չափի՝ 25000 ՀՀ դրամ, 2000 ՀՀ մետաղադրամ, ինչպես նաև մոտ 10000 ՀՀ դրամ արժեքի էժանագին զարդեր:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2018 դիտում
17:46 16-06-2014
Արարատում ամուսինը կնոջը հրել-գցել է մահճակալի վրա և ծեծել նրան
Այս բաժնից
685 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց