211652_close_icon
views-count1298 դիտում article-date 17:41 04-03-2016

ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին

Մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: Ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքային համայնքների ղեկավարները:  Նախարարը նշեց, որ մարզպետի նշանակումը կատարվել է երկրում ձեւավորված քաղաքական նոր հարաբերությունների ենթատեքստում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում:  -Գաբրիել Գյոզալյանին մարզում լավ են ճանաչում: Նա ծնվել է այստեղ, քաջածանոթ է մարզի բոլոր խնդիրներին,-ասաց նախարարը եւ հույս հայտնեց, որ համատեղ կիրագործվեն պետական ծրագրերը, տարածքային զարգացման առաջիկա նախագծերը: Դավիթ Լոքյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին, միաժամանակ իր եւ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին: Ողջունելով ներկաներին, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը` վստահության համար: Նա հավաստիացրեց, որ մարզում իր աշխատանքը արդյունավետ է լինելու, քանի որ նա քաջածանոթ է առկա խնդիրներին, եւ իր համար տեսանելի է գործունեության առաջիկա ընթացքը:

Նմանատիպ նյութեր