211652_close_icon
views-count1928 դիտում article-date 13:47 07-03-2016

ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 19 տրիլիոն դոլարը

ԱՄՆ-ի պետպարտքն արդեն գերազանցել է 19 տրիլիոն դոլարը: Այդ մասին նշված է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հրապարակած զեկույցում, փոխանցում է Ria Novosti-ն: Միայն վերջին տարիներին այդ երկրի պետական պարտքը կրկնապատկվել է, ինչի մեջ շատերը մեղադրում են ներկայիս նախագահ Բարաք Օբամային: Պարտքի 1/3 մասը կամ 37%-ը կազմում է ուսանողական պարտքերը: Դրանք փոխառություններն են, որոնք ուսանողները վերցնում են բանկերից՝ ուսման վարձը վճարելու համար և կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում այդ վարկերը ամբողջովին երաշխավորված են կառավարության կողմից: Ուսանողների խոսքով՝ իրենք այլ տարբերակ չունեն, քանի որ վերջին 30 տարիներին երկրում 225%-ով ավելացել է ուսման վարձը:

Նմանատիպ նյութեր