211652_close_icon
views-count2260 դիտում article-date 10:30 03-02-2016

ԱՄՆ-ի պետպարտքը գերազանցել է 19 տրիլիոն դոլարը

ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես հաստատել է պետական պարտքի չափը. Այն կազմում է 19 տրիլիոն դոլար: Այդ երկրի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ նախորդ ուրբաթ օրվա դրությամբ պարտքը կազմել է 19,013 տրիլիոն դոլար, որից 13,7 տրիլիոնը բաժին է ընկնում, այսպես կոչված, Public debt-ին (մասնավոր անձինք, տեղական ու արտռասահմանյան կորպորացիաները), մնացած մասը բաժին է ընկնում պետական ներքին փոխառություններին: Հրապարակված հոդվածում նշվում է, որ նախագահ Բարաք Օբաման ստանձնել է իր լիազորությունները 10,6 տրիլիոն դոլար պետպարտքով, իսկ պաշտոնավարման 7 տարիների ընթացքում այն ավելացել է ավելի քան 8 տրիլիոնով: ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչությունը նախազգուշացրել է, որ պարտքի ավելացումը շարունակվելու է:

Նմանատիպ նյութեր