211652_close_icon
views-count52401 դիտում article-date 14:53 19-07-2017

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել անօգնական քաղաքացիներին, ովքեր ձմերուկի վաճառքից հետո որոշել էին գետում հովանային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ազահանգ է ստացվել, որ 3 քաղաքացի Հրազդանի կիրճում՝ գետի մեջ լողալիս, փորձել են դուրս գան, սակայն չեն կարողանում գետի վարարման պատճառով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Սարգսյանի գլխավորությամբ։ Փրկարարները ճոպանի միջոցով կարողացել են քաղաքացիներից 2-ին դուրս բերել անվտանգ վայր, իսկ մեկն էլ ինքնուրույն է դուրս եկել գետից։ Դեպքի վայրում հավաքված, գետից դուրս բերված քաղաքացիների ընկերներն ասում էին. «Տղերքով ձմերուկ էինք վաճառում և վաճառքից հետո որոշեցինք գետում մի քիչ զովանանք, բայց ի՞նչ իմանայինք, որ փորձանքի մեջ էինք հայտնվելու։ Լավ էր՝ փրկարարները շուտ էկան ու իրենց գործը ընտիր կատարեցին»։ Գ. Շամշյանը հայտնում է նաև՝ օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության բրիգադն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր