211652_close_icon
views-count2501 դիտում article-date 20:01 08-03-2016

Մոր համար, ով հավատացյալ է, Աստծուց հետո՝ որդին, ով հավատացյալ չէ՝ Աստծուց առաջ՝ որդին. Լարիսա Ալավերդյան

Հայաստանում և այն երկրներում, որոնք իրենց ֆիզիկապես վտանգված են զգում, առաջինը որդիներն են և որդու ծնունդը տոն է: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիասա Ալավերդյանը՝ ասելով. «Ով հավատացյալ է, Աստծուց հետո՝ դուք, ով հավատացյալ չէ՝ Աստծուց վերև դուք: Եվ մոր կողմից այդ մոտեցումը հետագայում ծնում է.... լինի ընտանիքներում, լինի հասարակություն` բռնություն»: Ըստ նրա՝ ժամանակին սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը ոսումնասիրություն է կատարել, որի տվյալներից ինքը եզրակացնում է, որ եթե ինչ-որ մեկը Հայաստանում ցանկանում է հասնել կանանց իշխանության, ապա դա պետք է անի սկեսուրների միջոցով, որոնք էլ ծնում, սնում ու դաստիարակում են այդ հասարակության տղաներին: «Մեզ  մոտ  մայրիշխանություն  չկա, այլ    տարածված  է  սկեսուրիշխանություն, որը  բնորոշ  է  մեծ  տարիքի  կանանց: Երիտասարդ  կանայք  շատ  հաճախ  ճնշվում  են  իրենց  սկեսուրների  կողմից,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը ու հայ տղամարդկանց կոչ արեց հիշել, որ ինչ էլ ասել է մայրը, իր ընտանիքը, իր կերպարը կերտում է ինքը»: Փոխարենը, նա խայտառակություն է համարում երեխայի սեռով պայմանավորված ընտրովի աբորտները: Սա հայերին բնորոշ գիծ չէ միայն, ոչ էլ հետամնաց մոտեցում, քանի որ տիկին Լարիսան մեջբերեց եվրոպական պետությունների այն թագուհիներին, որոնց համար աղջիկ երեխայի ծնունդը տղայի փոխարեն, կարող էր կյանք արժենալ: Ըստ նրա` խելացի տղամարդու համար չի կարող լինել խնդիրը՝ կանայք պե՞տք է լինեն իշխանության մեջ, թե՞ ոչ, քանի որ նման   տղամարդկանց  համար  կինն  Աստծո  ընծա  է:

Նմանատիպ նյութեր