211652_close_icon
views-count3123 դիտում article-date 22:51 28-02-2021

Նիկոլ Փաշինյանը նախընտրում է բախումնային սցենարով շարժվել առաջ և պատրաստ է ցանկացած սադրանքի․ Լարիսա Ալավերդյան. Tert.am

Խոսելով մարդու իրավունքների մասին` պետք է կրկնեմ այն բանաձևը, որը մինչև հիմա ասում էի ադրբեջանցիների մասին՝ տվյալ  դեպքում քաղաքացի Նիկոլը ոչ թե ոտնահարում, կամ անտեսում է մարդու իրավունքները, ժողովրդավարության սկզբունքները, նա ուղղակի իրեն հակադրում է դրան և դա անում է ցուցադրաբար։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթներին։

«Այսինքն՝ նույն այն ձեռագիրն ու ոճն է, որը վաղուց որդեգրել է Ադրբեջանի նախագահը՝ հայերի հանդեպ, հետաքրքիր է, որ նույնը Փաշինյանն անում է էլի հայերի հանդեպ։ Այս համընկնությունը բավականին շատ բնութագրեր է տալիս, և իր կոչերը Քրեական օրենսգրքով նշանակում են, որ ինքը պատրաստ է և կոչ է անում իրականացնել բոլոր այն հանցագործությունները, որոնք նշված են ՀՀ քրեական օրենսգրքի 28–րդ գլխում՝ որը կոչվում է Սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ հանցագործություններ։ Մենք այս վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ տեսել ենք դեռ սովետական Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ»,–ասաց նա։

«Եթե, ըստ Նիկոլ Փաշինյանի, թավիշը այն է, որ պետք է մարդուն փռեն ասֆալտին, ծեփեն պատին, ոչ թավիշը կարող է հակառակն է, պետք է ասֆալտը փռեն մարդու վրա, պատը ծեփեն մարդուն։ Դա իր ոճն ու մտածելակերպն է և նա այս կերպ բացահայտում է նույն իր մարմաջը՝ բռնությամբ պահել իշխանությունը»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր