211652_close_icon
views-count28141 դիտում article-date 11:01 09-03-2016

«Շումախերական» ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը Mazda-ով բախվել է կայանված Mitsubishi-ին, արմատախիլ արել ծառը, իսկ հետո «ողջագուրվել» էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թիվ 54 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 33-ամյա Մուրադ Աբրահամյանը իր վարած Mazda մակնիշի 77 VP 776 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 28-ամյա Գոհար Գաբրիելյանին պատկանող և թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի 34 ՏD 449 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mazda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ծառին և այն արմատախիլ արել, իսկ հետո բախվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Գ. Գաբրիելյանը և Mazda մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 31-ամյա Նազելի Եղիազարյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև հրշեջ-փրկարարները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից, ով տեղում ղեկավարում էր քննչական աշխատանքները, նյութեր են նախապատրաստվում: Mazda-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր