211652_close_icon
views-count55978 դիտում article-date 18:23 16-11-2017

Խոշոր ու «շումախերական» ավտովթար Ստեփանավանում. 31-ամյա վարորդը Opel-ով «թռիչք կատարելուց հետո ողջագուրվել է» կայանված Mercedes-ին ու կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, «շումախերական» ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Կիրակոսյանը իր վարած Opel մակնիշի 35 AX 892 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքի Կենտրոնական փողոցում՝ արագաչաիփ հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև օդ է բարձրացել և բախվել Ստեփանավանի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Հակոբյանին պատկանող Mercedes մակնիշի 35 DP 608 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Opel-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են կատարել նաև նույն վաշտի տեսուչներ Մասիս Փելեշյանն ու Արթուր Ազարյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր