28153 դիտում
10:25 09-03-2016
Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի մոտ 3 Mercedes-ներ բախվել են իրար. մեղավորը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» հուշարձանի մոտ բախվել են 45-ամյա Գագիկ Գաբրիելյանի վարած Mercedes Benz 260 E մակնիշի 34 TR 894 համարանիշի և 24-ամյա Գոռ Բադալյանի վարած Mercedes Benz C 180 մակնիշի 34 CD 653 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վրրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում վարորդները ՃՈ աշխատակիցներին ասում էին, որ վթարի մեղավորն ու պատճառը եղել է մեկ այլ Mercedes-ը, որը հարվածել է սև գույնի Mercedes-ին, վերջինիս վարորդն էլ չկարողանալով կառավարել ավտոմեքենան ստացած հարվածից՝ բախվել է մյուս Mercedes-ին:
Սև Mercedes-ին խփած վարորդը դեպքից վայրից դիմել է փախուստի:
Ճանապարհային ոստիկանությունն ու ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցները փնտրում են փախուստի դիմած Mercedes-ի վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+