211652_close_icon
views-count77781 դիտում article-date 10:37 08-11-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի մոտ. 48-ամյա վարորդը Chevrolet-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում. նրա դին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ՝ 48-ամյա Հրանտ Սաֆարյանը իր վարած Chevrolet մակնիշի 35 ՏG 150 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլորվելով՝գլխիվայր հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում դին դեպքի վայր ժամանած արտռակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները՝ նույն դասակների հրամանատարներ Սարգիս Բագրատյանի, Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Փրկարարները մահացածի դին մեծ դժվարությամբ դուրս բերեցին ձորից՝ օգտագործելով հատուկ ճոպաններ։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Վիգեն որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Աշոտ Սայադյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 236+
236+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր