1614 դիտում
09:19 10-03-2016
Գալուստ Սահակյանն ամբողջությամբ չի ապաքինվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եկող երկուշաբթի մեկնարկող քառօրյային ևս չի մասնակցի: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Սահակյանը տեղափոխվել էր Մխիթար Հերացու անվան ՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին արյան շրջանառության անցողիկ խանգարում: Մոտ մեկ շաբաթ բուժում ստանալուց հետո հիվանդանոցից դուրս գրվեց:
Վերջին` փետրվարի 25-ին ավարտված ԱԺ քառօրյայից հետո հայտարարվեց, որ Սահակյանի առողջական վիճակը լավացել է, և բժիշկներն անգամ թույլատրել են աշխատանքի գնալ: Սակայն նա մինչ օրս ԱԺ չի հաճախում (մի անգամ նրան ԱԺ այգում են տեսել և վերջ), ինչը ենթադրում է, որ առնվազն դեռ չի հասցրել ամբողջությամբ ապաքինվել:
Առաջիկա քառօրյային Սահակյանի մասնակցել-չմասնակցելու մասին «ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ասաց. «Մինչև ամսի 14-ը կիմանանք, կմասնակցի, թե ոչ, այդ օրը պարզ կլինի»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
15:40 29-04-2014
ԱԺ նոր նախագահ Գալուստ Սահակյանն իր նպատակներին հասել է պայքարի շնորհիվ
1382 դիտում
15:03 07-05-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի պատասխանատուներին
Այս բաժնից
1297 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»