1174 դիտում
15:40 29-04-2014
ԱԺ նոր նախագահ Գալուստ Սահակյանն իր նպատակներին հասել է պայքարի շնորհիվ
Ես սիրում եմ պայքարը եւ իմ նպատակներին հասել եմ պայքարի շնորհիվ: Այս մասին այսօր ընտրվելուց հետո ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ շնորհակալություն հայտնեց իր հետ ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրված ՀԱԿ-ից պատգամավոր ընտրված Հրանտ Բագրատյանին եւ Ժառանգություն կուսակցության ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանին, ով սակայն մինչեւ ընտրությունները ինքնաբացարկ էր հայտնել: Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց, թե ընտրություններին չմասնակցած, թե մասնակցած ուժերին: Միաժամանակ նշելով, որ շարունակելու են ԱԺ-ում բազմակարծության նոր մշակույթ ձեւավորել:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/12619/]տեղեկացրել էինք[/url], որ ՀՀ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ այսօր` ապրիլի 29-ին ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Այս մասին քվեարկությունից հետո հայտարարել էր Հաշվիչ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա նշել էր, որ Գալուստ Սահակյանի օգտին քվեարկել է 101 պատգամավոր, իսկ Հրանտ Բագրատյանի օգտին՝ 3-ը: Քվեարկությանը, ընդհանուր, առմամբ մասնակցել է 106 պատգամավոր, իսկ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Հիշեցնենք, որ ընտրություններին Գալուստ Սահակյանի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սակայն, բացի Գալուստ Սահակյանից, ինքնառաջադրվել է նաեւ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բայցեւայնպես, մինչեւ քվեարկությունը ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Ավելի ուշ ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը եւ «Ժառանգության» ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել էին, որ իրենք մասնակցել են քվեարկությանը եւ ընտրել Հրանտ Բագրատյանին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
99927 դիտում
18:28 01-01-2020
Ալիևն ամանորյա ուղերձում հայտարարել է, թե 2019-ին Ադրբեջանը հասել է իր բոլոր նպատակներին
51836 դիտում
16:44 17-01-2016
Ինչո՞ւ էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը այցելել Ապարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1382 դիտում
15:03 07-05-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի պատասխանատուներին
Այս բաժնից
3355 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2803 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3313 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը