211652_close_icon
views-count3013 դիտում article-date 13:03 10-03-2016

Ավտոմեքենաների համարանիշներում այսուհետ կլինեն G և X տառերը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց նախագիծը, որով առաջարկվում է ավտոմեքենաների համարանիշներում օգտագործել G և X տառերը, որոնք մեծ պահանջարկ ունեն: Հիշեցնենք, որ 2007 թվականի հուլիսի 19-ի որոշման հավելվածի համաձայն` օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերը: Նախագիծը ներկայացնող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե այս տարի այդ պետհամարանիշների վաճառքից որքան գումար է ստացվել: Եղիազարյանը կոնկրետ պատասխան չտվեց՝ նշելով, թե ձեռքի տակ թվային տվյալներ չկան, միայն ասաց, որ 2015-ին այս մասով պետական տուրքերը բավականին մեծ գումար են կազմել: «Մի հատ հանեք, նայեք` ինչքան փող է եկել բյուջե»,- կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց Հովիկ Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր