211652_close_icon
views-count4081 դիտում article-date 10:21 11-03-2016

Նախկին պատգամավորը սնանկացման եզրին է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երբեմնի, ինչպես իր մարզում է հայտնի՝ «փողին փող չասող» «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի, «Մաքս» կոնցեռնի սեփականատեր, հայտնի գործարար, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հայտնվել Է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։ Մեկը մյուսի հետևից դատի են տալիս գործարարին, և ընդհանրապես, շրջանառվում են խոսակցություններ, որ նա հայտնվել Է սնանկացման շեմին։ Նույն խոսակցությունները նաև նման ընթացք են ստացել՝ ասում են, Խ.Մանուկյանը ժամանակին այնքան մարդու է վատություն արել, տնից-տեղից զրկել, որ տեղին Է նման վիճակում հայտնվելը։ Այնուամենայնիվ, որքանո՞վ են իրականությանը մոտ այս լուրերը։ Պարզաբանումներ փորձեցինք ստանալ Խաչիկ Մանուկյանից, ով, սակայն, ինչպես սպասում Էինք, կտրականապես հրաժարվեց որևէ բան ասելուց՝ նկատելով. - Ես ցանկություն չունեմ խոսելու։ Իսկ ինչ վերաբերում է դատերին, ֆինանսական խնդիրներին, սպասեք՝ կտեսնենք։ Ինձ այլևս, խնդրում եմ, մի անհանգստացրեք»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր