211652_close_icon
views-count3500 դիտում article-date 17:56 11-03-2016

Apple-ը գաղտնազերծել է նոր iPhone 5se-ի ներկայացման օրը

Apple ընկերությունը հայտնել է, որ իր նոր արտադրանքներից երկուսը ներկայացնելու է մարտի 21-ին: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով 9to5mac աղբյուրը, այդ օրը կայանալու է iPhone 5se սմարթֆոնի և iPad Air 3 պլանշետի, ինչպես նաև Apple Watch ժաացույցի նորացված տարբերակի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ սպասվող սմարթֆոնի «е» տառը ունի հատուկ նշանակություն, այն է՝ «enhanced», այսինքն՝ «բարելավված»։ Սա նշանակաում է, որ iPhone 5e-ն թե՛ տեխնիկական բնութագրիչներով, թե՛ արտաքնապես կլինի ավելի թարմացված և հզորացված։ Այն կստանա 1 ԳԲ օպերատիվ հիշողություն և 16 ԳԲ ներքին հիշողություն, իսկ հիմնված կլինի Apple A8 պլատֆորմի վրա։ Սմարթֆոնը կստանա 4 դյույմային էկրան, ինչպես նաև 8 ՄՊ-անոց տեսախցիկ։

Նմանատիպ նյութեր