30293 դիտում
23:52 11-03-2016
«Թբիլիսիում հայտնի հայերը» հանդիպեցին Երևան քաղաքի Լեո փողոցի 52 հասցեում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 11-ին, Լեո 52 հասցեում բացվեց թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի՝ «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծրագրի հեղինակը թբիլիսյան «Ագորա-Ջորջիա» հասարակական կազմակերպությունն է՝ ի դեմս Վիկտորիա Մակսոեվայի:
Ցուցադրվել են վերջին 15 տարվա ընթացքում հեղինակի ֆոտոդրվագները, որոնք պատմում են հայտնի և Վրաստանում այդ տարիներին ավանդ ունեցող հայերի մասին: Ծրագրի իրականացմանն անմիջականորեն աջակցել է 2011-2014թթ. Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Իրականացման համահեղինակներն են Եվրոպական «Հորիզոն» հիմնադրամը և «Կովկասյան տուն» կենտրոնը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16780 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ