211652_close_icon
views-count42892 դիտում article-date 18:35 05-06-2019

Երևան քաղաքի Միկոյան փողոցի բնակիչների անունից թաղամասում հայտնի «Սոֆի Լորենն» ու «Ալեն Դելոնը» շնորհակալություն են հայտնում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 5-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան 17ա շենքի բնակիչների խնդրանքով նշված վայր էին ժամանել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր տեղում ժողովրդի կողմից մահաբեր փողոց անունը ստացած հատվածում արդեն տեղադրվեցին արհեստական անհարթություն, ինչից հետո երթևեկությունը նշված հատվածում դառնալու է 40կմ/ժ արագությամբ: Արհեստական անհարթությունները վերջնական սարքելուց հետո տեղադրվելու են ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ, կատարվելու են գծանշումներ և որ ամենակարևորն է՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական միջամտության շնորհիվ տեղադրվելու են տրանսպորտային կանգառներ, ինչը դեռ սովետական տարիներից չէր լուծվում: Հավաքված քաղաքացիները իրենց շնորհակալությունն էին հայտնում ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանին, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին, ովքեր վերջապես ի կատար ածեցին երկար տարիներ չլուծված խնդիրը ու հիմա իրենք վստահ են, որ նշված հատվածոմ կնվազի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, քանի որ վերջապես որոշ վայ վարորդներ կհասկանան, որ այլևս չի կարելի ավտոմեքենայի գազի սեղմակը տանջել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պաշտոնյաներին հատուկ իրենց շնորհակալական խոսքն էին ուղղում թաղամասում հայտնի Սոֆի Լորեն և Ալեն Դելոն անուններն ստացած բնակիչները: Նրանք ասում էին. «Չէինք հավատում, որ կարճ ժամանակում քաղաքի այս ծայրամասային հատվածում մեր բարձրացված խնդիրը վերջապես կլուծվի, որ մենք էլ ունենանք քաղաքակիրթ երկրներին վայել ավտոկանգառ ու վերջապես վայ վարորդների կողմից կասկադյորական մեքենա վարելու սովորույթը կդառնա պատմություն»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/01/1126277/?fbclid=IwAR0QTtoWjmcFX_T4itNVHokND5m95V1btRHv_Aw7-VrP9UYZgtYYfmoPxQQ]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 31-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան 17 շենքի բնակիչների հետ հանդիպել էր Երևանի քաղաքեպատարաի աշխատակազմի տրանսպորտային վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Հանդիպմանը ներկա էին ճանապարհային ոստիկանության պատասխանատու աշխատակիցներ։ Հ. Նավասարդյանը բնակիչներին տեղեկացրեց, որ երեկ իրենց կողմից բարձրացված խնդրի վերաբերյալ իրեն զանգահարել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանութան գնդապետ Եգոր Կարապետյանը, իսկ ինքը նշված վայր էր ժամանել Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի կարգադրությամբ՝ տեղում խնդրին ծանոթանալու և լուծում տալու համար։ Բնակիչները Հ. Նավասարդյանին ներկայացրեցին իրենց խնդիրները, որը նախօրեին ներկայացրել էին ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանին և տեղում ուսումնասիրելով բարձրացված հարցը՝ Հ. Նավասարդյանը հանձնարարականներ տվեց համապատասխան մասնագետներին և բնակիչներին խոստացավ, որ աշխատանքներն արդեն կսկսվեն։ Բնակիչները կրկին իրենց շնորհակալությունն էին հայտնում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանին, Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին, որոնց միջամտության արդյունքում, վերջապես, այս հատվածում պետք է դադարեր որոշ վայ-վարորդների կողմից կասկադյորական հնարքներով ավտոմեքենա վարելու սովորույթը և, վերջապես, փողոցում կունենան տրանսպորտային միջոցների համար կահավորված կանգառ, ինչը դեռ սովետական տարիներից չէր լուծվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր