2522 դիտում
09:55 12-03-2016
«Կենտրոն» հեռուստաընկերությունում ֆինանսական ստուգումներ են. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով «Կենտրոն» հեռուստաընկերությունում նոր իրադարձություններ են զարգանում, քանի որ «Կենտրոնի» նորանշանակ տնօրեն Էդգար Ավազյանը հեռուտաընկերության դիմագիծը փոխելուց բացի, զբաղված է նաև ֆինանսական մեքենայություններով։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ «Մուլտիգրուպի» ֆինանսական խումբը հեռուստաընկերությունում ուժեղացված ստուգումներ է կատարում, որը ցույց է տալիս, որ Գագիկ Ծառուկյանի մեջ կասկածներ են առաջացել, և նա հասկացել է, թե ում հետ գործ ունի։
Մեր տեղեկություններով՝ Էդգար Ավագյանը լինելով ձախողակ պրոդյուսեր, իր նախկին հեռուստատեսային պրոեկտներից հավաքած պարտքերը վճարել է Ծառուկյանի փողերով։ Նշենք, որ թերևս այդ ստուգումների արդյունքում էլ աշխատանքից ազատվել է Ավագյանի բարեկամուհին՝ Գայանե Ալեքսանյանը, որին նա նշանակել էր հեռուստաընկերության գովազդային բաժնի տնօրեն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4378 դիտում
09:57 30-03-2016
Գեներալ Հայկազ Բաղմանյանի բիզնեսներում խստացված ստուգումներ են. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3217 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը