211652_close_icon
views-count3065 դիտում article-date 10:24 18-11-2016

Կարեն Ավագյանի եղբոր մոտ ֆինանսական չարաշահումներ են արձանագրվել. որոշել են «քաշել սանձերը». «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ մեր աղբյուրից հայտնի դարձավ, որ ԿԳ նախարարությունը մեծամասշտաբ ֆինանսական ստուգումներ է իրականացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Նշենք, որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն է՝ Արթուր Ավագյանը։ Ինչպես հայտնի է, Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ ևս որոշ դերակատարում ունի Կարեն Ավագյանը, լուրջ չարաշահումներ էին հայտնաբերվել։ Ըստ երևույթին ԿԳ նախարարությունը ցանկանում է երիտասարդ Կարեն Ավագյանի սանձերը քաշել և բազմապրոֆիլ ստուգումներ անցկացնել նրա հետ առնչություն ունեցող բուհերում։ «ՉԻ» տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ չարաշահումներ են արձանագրվել Բրյուսովում, որոնք թույլ է տվել ֆինանսական մասի պատասխանատու Արթուր Ավագյանը։ Կազատեն նրան ստանձնած պաշտոնից, թե ոչ, ժամանակը ցույց կտա, ինչպես նաև ժամանակը կհստակեցնի՝ Կարեն Ավագյանը դեռ ազդեցություն ունի՞ ՀՀԿ-ում, թե ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր