140354 դիտում
11:36 12-03-2016
Ողբերգական դեպք Գյումրիում. բժշկի ընտանիքում նորածին է մահացել, որի ծնվելուն սպասել էին 10 տարի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 12-ին, Գյումրիում նորածին է մահացել: Նա ծնողների առաջնեկն էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողներն արդեն նրա համար անուն էին որոշել, բայց այդպես էլ չեն հասցրել դնել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած նորածնի հայրը՝ Հակոբ Պետրոսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, պատմեց, որ իր կինը՝ 38-ամյա Լիաննա Դարփինյանը, շատ հանգիստ հղիություն է տարել: Նրան մարտի 10-ին տեղափոխել են Գյումրու ծննդատուն և սկզբում որոշված է եղել, որ ծնունդը պետք է Կեսարյան հատման միջոցով իրականացվեր:
Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Կեսարյան հատման միջոցով երեխան շատ առողջ լույս աշխարհ է եկել: Բժիշկները ծնողներին ասել են, որ ամեն բան կարգին է եւ առավոտյան նորածնին կտանեն մոր մոտ: Սակայն առավոտյան հայտնել են, որ երեխայի վիճակը լավ չէ եւ պետք է տեղափոխեն Ավստրիական մանկական հիվանդանոց:
«Այնտեղ ասացին, որ իրենք ապարատ չունեն եւ առաջարկեցին գնալ, բժշկին խնդրել, որ իրենց երեխային էլ ապարատին միացնեն: Գնացի, ասացին, որ երեք ապարատ ունեն եւ երեքին էլ երեխաներ են միացված: Ասացին, որ մեկինը հանեմ ձեր համար: Ակնարկեցին, որ ծայրահեղ դեպքում կդիմեն միայն այդ քայլին: Ի դեպ, այնտեղ զարմացան, ասացին՝ այս ո՞վ է երեխայի թոքերից սեղմել, լխկել:Եվ ավելի ուշ հայտնեցին, որ երեխան մահացել է: Որերորդ դեպքն է արդեն Հայաստանի ծննդատներում նմանօրինակ դեպքեր են գրանցվում: Ինչո՞ւ մեղավորները չեն պատժվում, որ նման դեպքեր չկրկնվեն: Զանգում են տնօրենին, տանը քնած է, վարչության պետը տեղյակ չի, որ մահ է գրանցվել, միլպետը՝ նույնպես: Ի՞նչ վիճակ է: Ես գնացի ոստիկանությունում հայտարարություն տվեցի, որ գործը քննեն եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն, և քննությունը պարտավոր է պարզել՝ խնդիրը ծննդաբերական է՞, թե՞ հետծննդաբերական»,- ավելացրեց մահացածի հայրը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նորածնի հայրը առաջին ամուսնությունից 10 տարի երեխա չի ունեցել: Երկրորդ անգամ է ամուսնացել եւ նորածինը նրանց երկար սպասված առաջնեկն էր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2050 դիտում
17:56 25-05-2023
Զույգ բալիկների ծնվելուն ընտանիքը սպասել էր 13 տարի
1717 դիտում
17:51 21-02-2014
Գյումրիում, Դիլանյանների ընտանիքում, 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Ղազարյանների ընտանիքում՝ 6-րդը