211652_close_icon
views-count2050 դիտում article-date 17:56 25-05-2023

Զույգ բալիկների ծնվելուն ընտանիքը սպասել էր 13 տարի

Վանաձորի բժշկական կենտրոնում 42-ամյա կինը 13 տարվա սպասումից հետո լույս աշխարհ է բերել զույգ բալիկների: Տղային անվանակոչել են Հովհաննես սրբի անունով, դստեր անունը հայրիկի ընտրությունն է՝ Մոնիկա:

2300 գրամ քաշով ծնված փոքրիկների լույս աշխարհ գալուն օգնել են մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Պառավյանը:

Երեխաների առաջին բժիշկը մարզի գլխավոր նեոնատոլոգ Լիլիթ Կարաքեշիշյանն է:

Հղիության 9 ամիսները եւս հսկվել են բժշկական կենտրոնի հոգատար բժիշկների կողմից: Զույգ բալիկներ ունենալուն ծնողները թեպետ սպասել են երկար, սակայն, ինչպես մայրիկն է ասում՝ հավատացած են եղել, որ իրենք միանգամից զույգ երեխաների ծնող են դառնալու:

Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով. թե՛ բալիկների ու թե՛ մայրիկի վիճակը գնահատվում է բավարար: 

Վանաձորի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը միանում է բոլոր շնորհավորանքներին ու կիսում ընտանիքի անսահման ուրախությունը:

Նմանատիպ նյութեր